Համակարգից ազատվել է 75 ոստիկան. 25-ը դատապարտվել են

Ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել, մշակվել ու ամփոփվել են տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված ծառայողական քննությունները, դրանց արդյունքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը, վերլուծվել են դրանց ծնող պատճառներն ու նպաստող պայմանները: 2015 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 1584 ծառայողական քննություն, կարգապահական տույժերի է ենթարկվել ոստիկանության 920 ծառայող: Այս մասին ասել է ստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը: Ոստիկանությունը նաև հրապարակել է վիճակագրություն՝ ըստ որի նախորդ տարի Կարգապահական խախտումներ թույլ տալու համար պաշտոնից ազատվել է 75 ոստիկան:

111-2016-03-24_12.55

2015 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների փաստերով՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով – 11 (12 անձ), հարուցվել են քրեական գործեր – 31 (41 անձ), որոնցից կարճվել է՝ արդարացման հիմքով – 5 (8 անձ), ոչ արդարացման հիմքով – 8 (8 անձ): Ուղարկվել է դատարան – 16 գործ (23 անձ). ոչ արդարացման հիմքով կարճվել է մեկը (1 անձ), դատապարտվել է 12 անձ: Նախորդ տարիներից փոխանցված քրեական գործերով 2015 թվականին դատապարտվել է ոստիկանության եւս 13 ծառայող:

Նշված 25 ծառայողները դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածների հատկանիշներով:

222-2016-03-24_12.57

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել