Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին նախագիծը, այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նախագծի` ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:
Համաձայն նախագծի` վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել չեխական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 80, 2017թ.- 85 և 2018թ.-90 հազ. դրամ:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: