Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում պատգամավորների առաջարկը չի մտնի

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց  Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենս­­­դրա­կան նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կա­յաց­րած «Հայաստանի  Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հա­յաս­տանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հա­­յ­աստանի Հան­­րապետության օրեն­քի նախագծին:

Նախագծով նախատեսվում էր մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշա­տակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Կառավարության եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նա ասաց, որ այս նախագիծն ունի քաղաքական ենթատեքստ ու չի բխում «Հայաստանի  Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքից:

Ուստի դեմ է նախագծի ընդումանը, որոշումը հաստատվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել