Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից: