Քաղաքացուց գողացել է «iPhone 6» մոդելի բջջային հեռախոս

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «iPhone 6» մոդելի բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը «list.am» կայքում ծանոթացել է քաղաքացու՝ «iPhone 6» տեսակի բջջային հեռախոս վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, 2016 թվականի փետրվարի 23-ին հեռախոսով խոսել է վերջինիս հետ և ձեռք բերել հեռախոսը գնելու պայմանավորվածություն: Նախապես պայմանավորված վայրում առերևույթ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի միջոցով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ առանց գումարը վճարելու՝  այդպիսով պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն երիտասարդը, ով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ այլ անձի փոխանցելու համար։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում  պատկերված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել