Բելգիական DH.be լրատվամիջոցը քիչ առաջ հրապարակել է մի նկար, որտեղ երևում են այսօր առավոտյան հարձակման մեջ կասկածվող անձանց նկարները: Պայթյունների հետևանքով մահացել է 14 մարդ և շուրջ 80 հոգի վիրավորվել է:
Լուսանկարում երևում են անվտանգության տեսախցիկներով ֆիքսված պատկերը, որտեղ երևում են երեք տղամարդ, ովքեր հրում են իրենց ճամպրուկները:
Աջ մասում երևացող երկու տղամարդիկ կասկածվում են հարձակման մեջ: Նրանց ձեռքերից մեկին կաշվե ձեռնոցներ են, և, ենթադրվում է, որ այդ պահին նրանց վրա են ամրացված պայթուցիկները:
Իրավաբան.net