ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2016թ. մարտի 23-ից ապրիլի 14-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում, սենյակ 231, հեռ` 010 58-34-83 (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):
Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ-ից: