Միհրան Պողոսյանի հրամանով ԴԱՀԿ աշխատակցի լիազորություններ են կասեցվել

Օրերս ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն և կասեցվել էին վերջինիս լիազորությունները։ Ծառայողական քննության արդյունքում պարզվել են փաստեր, որոնց հիման վրա այսօր՝ մարտի 22-ին, նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Ըստ ԴԱՀԿ-ի հաղորդագրության, Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ այսկերպ շարունակվում են ինքնամաքրման աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել