ԵՊՀ թիմը հաղթեց առևտրային արբիտրաժին նվիրված խաղ-մրցույթին

Մարտի 19-ին և 20–ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LLM.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից համատեղ կազմակերպվող ամենամյա չորրորդ խաղ-մրցույթը նվիրված առևտրային արբիտրաժին:

Այս տարի մրցույթին մասնակցում էին ութ թիմեր Հայաստանի յոթ տարբեր բուհերից, այդ թվում` Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտից:

Եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և ՀՀ կառավարման ակադեմիայի թիմերը, իսկ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Լավագույն գրավոր աշխատանքը Վանաձորի պետական համալսարանի թիմինն էր, իսկ խաղ-մրցույթի լավագույն բանախոսներ ճանաչվեցին ԵՊՀ թիմի ավագ Լիլիթ Պետրոսյանն ու ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի թիմի անդամ Բակուր Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում են ԷյԴիԱր Փարթներս ընկերությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել