Արթուր Գալոյանին և Էմմանուել Ճգնավորյանին կառավարության առաջիկա նիստին զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտվի:
Արթուր Գալոյանը սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Տիգրան Մեծի անվան ռազամամարզական հատուկ վարժարանի 12-րդ դասարանում: 2015թ. դեկտեմբերի 26-ին լրացել է նրա 19 տարին: 2004-2005թթ. Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պատճառով ուսումը մեկ տարով երկարաձգվել է:
Ելնելով վերոշարադրյալից` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստին կառաջարկի նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2016 թվականի ամառային զորակոչը:
Երիտասարդ ջութակահար Էմմանուել Ճգնավորյանը, միջազգային և հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր է:
Էմմանուելը համերգային ծրագրերով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և կոնսերվատորիայի մեծ դահլիճում:
Նա սովորել 2011 թվականի փետրվարից հանդիսացել է Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի ուսանող: Միջազգային հրավերներով Է. Ճգնավորյանը հանդես է եկել Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության 24-ի նիստին կառաջարկի զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ երիտասարդին: Հիմնավորվում է, որ Էմմանուել Ճգնավորյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետումը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում: