Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել 25-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 20, յուրացման` 2, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի` 1, գողության 7 և խարդախության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից: