Զինծառայության ժամանակ վնասվածք կամ հիվանդություն ձեռք բերած անձիք անվճար կբուժվեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ,  զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:

Մինչ այս,  ՀՀ կառավարության  2004թ մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում  ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները  կատարում էին իրենց  միջոցներով և չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից  և սպասարկումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել