Նոր հրաման. ի՞նչ է պետք իմանալ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ մարտի 1-ի հրամանով հաստատվել է ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական կարգը:

Ըստ այս կարգի հավելվածի՝ ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար եզրակացություն տրամադրելու նպատակով անձիք պետք է ստուգվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ գրանցված են: Այն դեպքում, երբ նշյալ այդ պոլիկլինկան չի իրականացնում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում, քաղաքացիները պոլիկլինիկա են ներկայացնում տվյալ տարածքի բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը:

Պոլիկլինիկայում քաղաքացիները պետք է ներկայացնեն վերոնշյալ փաստաթուղթը, անձնագիր և նույնականացման քարտ:

Բժշկական ստուգումն իրականացվում է տվյալ պոլիկլինիկայի տնօրենի հրամանով ստեղծված մշտակպես գործող բժշկական հանձնաժողովի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել