Արտակարգ իրավիճակ․ ձյան պատճառով ավոտամեքենաները արգելափակվել են

Մարտի 20-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 RO 760 պ/հ ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Մարտի 20-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «Opel Vectra A» մակնիշի 34 DL 639 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 023 NN 32 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածից դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Crysler Voyager» մակնիշի 69 PR 009 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Մարտի 20-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Պեժո Պարս» մակնիշի 34 FT 508 պետհամարանիշով ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել