Դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Մարտի 20-ին, ժամը  15.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները մուտք են գործել բնակարան և նախասրահի հատակին հայտնաբերել 1978 թ. ծնված Լ. Ք.-ի դին: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել