Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: 2015թ. սկսած ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և 100happydays կայքը կազմակերպում են սովորական, բայց միաժամանակ դրական սոցիալական փորձ` մարտահրավերի տեսքով:
Այս փորձը մարդկանց 71 տոկոսը չի հաջողում` ապացուցելով այն, որ երջանկության համար նրանց ժամանակը չի հերիքում:
Ո՞րն է այս ֆլեշմոբի իմաստը. ամեն ինչ շատ պարզ է` պետք է լինել երջանիկ ու առօրյա կյանքում նկատել, բարձրաձայնել և կարևորել դրական իրադարձությունները:
Մարդիկ, ովքեր մասնակցել են այս ֆլեշմոբին և հասել ամենաավարտին, ներկայումս հավաստիացնում են, որ սկսել են նկատել այնպիսի բաներ, որոնք իրենց երջանիկ են դարձնում, չեն տխրում, հասկացել են, որ իրենք իսկապես երջանիկ են ու դարձել են առավել լավատես:
Գրանցվեք այստեղ` 100happydays.com: