ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210-215-րդ կմ-ի հատվածը (բուք) և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: