Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մարտի 14-ի որոշմամբ հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել Արմեն Խուդավերդյանը:
Հանձնաժողովի 17-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով՝ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է.
1.Արմեն Խուդավերդյանին ընտրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: