Աշխատանքային օրը տեղափոխվեց. կլինեն նոր փոփոխություններ օրենքում

ՀՀ կառավարությունը այսօր որոշում կայացրեց` 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխելով 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նաև ասաց, որ գործադիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունով վերանայում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը. «Մենք վերանայում ենք տոները, կան որոշ տոներ, որ անցյալում եղել են ոչ աշխատանքային օրեր, պատրաստ ենք դրանք փոխել, որոշ տոներ էլ դարձնել աշխատանքային»,- նշեց նա:

Պարոն Հարությունյանը հավելեց, որ կառավարությունը նախատեսում է նոր փոփոխություն իրականացնել, որի արդյունքում տարվա ընթացքում երկու անգամ ուրբաթ և երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային` հնարավորություն տալով աշխատողներին գնալ առավել երկար հանգստի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել