Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի շարք նոր որոշումներ է ստորագրել: Դրանց մեծ մասը վերաբերում է գործուղումներին:
Որոշումներից մեկով ստեղծվում է միջգերատեսչական խումբ` համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2016-2020 թվականների զարգացման պլանի: Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրված է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշումը:
Բացի այդ, որոշվել է ԱՊՀ անդամ-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 44-րդ և վերջինիս ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 30-րդ նիստերը 2016 թվականի ապրիլի 13-15-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնել:
Ուստի` մշակութային միջոցառումների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 12 942 720 դրամի սահմաններում, կատարվելու են պետական բյուջեի հաշվին: