Հաճախորդներին մոլորության մեջ գցելու համար բանկերը կտուգանվեն 300 հազար դրամով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսեց նոր օրենքներ ստորագրելով, այդ թվում` «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Վարկային կազմակերպությունների մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:

Նախագծերը սահմանում են, որ

1) սպառողների կողմից վարկային բյուրոյի դեմ ներկայացվող բողոքները ևս քննվում են ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։ Ընդ որում՝ առաջարկվում է սահմանել, որ վարկային բյուրոն ֆինանսական հաշտարարի գրասենյակին վճարում է տարեկան 140 հազար դրամ պարտադիր վճար,

2) բանկերի և այլ վարկատու կազմակերպությունների համար սահմանել հաճախորդին տեղեկատվության բացահայտման մեխանիզմներ և նրա հետ վարվելակերպի կանոններ։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նշյալ պահանջների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ։

Այնպես որ այս նախգծով, մասնավորապես վերջ լրացումով օրենքում ամրագրվում է.

«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.

բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:

Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը:

գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից (խոսքը 300 հազար ՀՀ դրամ տուգանքի մասին է):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել