Հրդեհ՝ ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում

Մարտի 7-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.11-ին, մարվել` 06.37-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի գույքը (20 քմ) և երեսպատումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել