Ադրբեջանը հայ դիրքապահերի ուղղությամբ արձակել է 1200 կրակոց և կիրառել ականանետեր

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Հյտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալից, շփման գծի հարավայինուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել