Նման խցանումներ Երևանում դեռ չեն եղել

Կարծում եք մեկ ժամ խցանման մեջ կանգնելը չափազանց դժվար է և հոգնեցուցի՞չ։ Իսկ ի՞նչ կասեիք մի քանի հարյուր կիլոմետր ձգվող անհույս խացանման մեջ մի քանի օր հայտնվելու դեպքում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավտոմոբիլային աշխարհի 5 խոշորագույն խցանումները։ Սա իհարկե վարորդի համար մղձավանջ է և վստահ ենք, որ չէիք ցանկան նման իրավիճակում հայտնվել:

  1. Չինաստանյան 11-օրյա խցանումը

1-38

Այս ցնցող իրադարձությունը տեղի է ունեցել 2010 թ.-ին Պեկին-Տիբեթ ճանապարհին: Պատճառը Չինաստանի մայրաքաղաքի փողոցներում տարվող վերանորոգման աշխատանքներն էին։ Մի հսկայական խցանում էր առաջացել, որի մեջ իրականում մեքենաները ընդհանրապես չէին շարժվում։ Մի քանի օրվա ընթացքում խցանումը ձգվեց ավելի քան 260 կմ։

  1. Սան Պաուլոյի խցանումը

2-28

2009 թ.-ին բրազիլիայի քաղաքըում խցանման ձգվածության համաշխարհային ռեկորդ սահմանվեց։ Խցանումը ձգվեց 293 կմ, որը առ այսօր դեռ չի գերազանցվել:

  1. Ֆրանսիական խցանումը

3-28

2012 թ.-ին Լիոն-Փարիզ խճուղին փակվեց 187 կմ երկարությամբ խցանաման հետևանքով։ Պատճառը լեռնադահուկային հանգստավայրերից վերադարձող մարդկանց հոսքն էր և խոշոր ավտովթարները։

  1. Տեխասյան խցանումը

4-26

2005թվականին նահանգին սպառնացող պպտահողմի պատճառով մարդկանց մասսայական տարհանում սկսվեց։ Ճանապարհին բազմաթիվ ավտովթարների պատճառով ստըեղծված խցանումը ձգվեց 160 կմ։

  1. Հանրահայտ «Վուդստոք»-ը

5-24

Եվ վերջապես բոլոր խոշոր խցանումներից առաջինը համարվում է 1969 թվականին Վաշինգթոն նահանգում տեղի ունեցած խցանումը։ Այս ժամանակ հազարավոր երիտասարդներ շտապում էին ռոք երաժշտության հայտնի «Վուդստոք» փառատոնին մասնակցելու, ինչի պատճառով ճանապարհներին 32 կմ երկարությամբ խցանում առաջացավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել