Երբ վնասվել է վարձակալած բնակարանը

Հարց: Ապրում ենք վարձակալած բնակարանում: Վերևի բնակարանից թափված ջրի պատճառով երկու սենյակների վերանորոգումը վնասվել է: Իմ կողմից վարձակալված բնակարանի սեփականատերն ինձ բնականաբար չի մեղադրում, բայց պահանջում է, որ վերևի հարևանի հետ լուծեմ վերանորոգման խնդիրը և բնակարանն իրեն վերադարձնելիս վնասված տեղամասերը լինեն վերանորոգված:

Ես իրավունք ունե՞մ վերևի հարևանից պահանջել, որ նա վերականգնի վնասված տեղամասերը կամ վճարի վերանորոգման արժեքը, թե՞ այդ պահանջը պետք է ներկայացնի բնակարանի սեփականատերը:

Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Վարձակալության պայմանագրի ուժով գույքը վարձակալած անձի մոտ ծագում են այդ գույքի օգտագործման և տիրապետման գույքային իրավունքներ: Գույքի օգտագործման և տիրապետման գույքային իրավունքներ կրող վարձակալն ունի իր գույքային իրավունքներին պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունք:

Պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունի նաև սեփականատերը: Սակայն, վարձակալի կողմից գույքին պատճառված վնասի հատուցում ստանալը, վերացնում է վնաս պատճառողից հատուցում պահանջելու սեփականատիրոջ իրավունքը: Վարձակալած գույքին պատճառված վնասի դիմաց ստացված հատուցումը վարձակալը պետք է ուղղի գույքի վերականգնմանը, հակառակ դեպքում կրում է այդ արժեքը գույքի սեփականատիրոջը հատուցելու պարտականություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել