Փետրվարի 28-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթաշեն գյուղի 7-րդ փողոցի Ազատամարտիկների թիվ 1 տան մոտակայքում բախվել են Օպել (վարորդ` Ա. Չ.) և ԲՄՎ մակնիշների (վարորդ` Ս. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել թիվ 1 տան բակում: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները: