Ինչո՞ւ քահանային դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

Չինաստանի Ժեջիանգ նահանգի քրիստոնյա քահանան, ով հրաժարվել էր իր եկեղեցու տանիքից խաչը իջեցնել, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և նրա նկատմամաբ նշանակվել է ավելի քան 15.000 դոլար տուգանք՝ կոռուպցիոն գործունեության և մարդկանց հասարակական կարգը խանգարել հրահրելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ինչպես տեղեկացվում է, հոգևորականը մեղավոր է ճանաչվել Ժեջիանգ նահանգի իր եկեղեցական միաբանությունից գումարներ շորթելու մեջ: Նրա կինը նույնպես մեղադրվել է նույն հանցանքի համար և դատապարտվել է տարվա ազատազրկման: Զույգը ձերբակալվել էր անցած օգոստոսին, որից հետո մեղադրվել գումարներ յուրացնելու մեջ: Սակայն զույգի աջակիցները վստահ են, որ դեպքը կապված է նահանգում՝ կառավարության կողմից քրիստոնեության դեմ մղվող պայքարի հետ, որի ընթացքում պաշտոնյանը ավելի քան 1000 խաչ են հեռացրել եկեղեցիների տանիքներից վերջին երկու տարվա ընթացքում: Ամսվա սկզբին նահանգի իշխանությունները նաև հայտնել էին, որ հայտնի հոգևորական Գու Յուեսի նկատմամաբ հետաքննություն է տարվում կոռուպցիոն գործունեության մեղադրանքով: Շատերը հավատացած են, որ կառավարությունը պարզապես նպատակ ունի սահմանափակել քրիստոնեությունը հարավարևելյան նահանգում, որտեղ այն արդեն բավականին մեծ դեր  ունի:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել