Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարը

Իրավաբան.net-ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ քաղաքացու անձնագրի, այդ թվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի և նույնականացման քարտերի մասին: Մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչպես է ձևավորվում քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարը, այդ պատճառով այսօր ներկայացնում ենք  համարի ձևավորման իրավական հիմքերն ու կարգը:

Նշենք, որ այն սահմանված է ՀՀ կառավարության կողմից, մասնավարապես ՀՀ կառավարությունը 2012թ.-ի մայիս ամսին կայացրած իր  որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարի ձևավորման կարգը, որը ուժի մեջ է մտել 2012թ.-ի մայիսի 30-ից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարի ձևավորման կարգի համաձայն.

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (այսուհետ` անձնագիր) համարը սերիայի և թվային յոթ նիշերի համակցություն է:
  2. Անձնագրերը պատրաստվում են սերիաներով, յուրաքանչյուրը` 500.000 օրինակ տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (BA, BB, BC և այլն): «B» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում:
  3. Թվային յոթ նիշերից վերջինը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշը ձևավորվում է ISՕ/IEC 7501-1:1997 ստանդարտի հիման վրա:
  4. Անձնագրերի համարներն սկսվում են 000001 (ճշգրտող նիշ) և ավարտվում 500000 (ճշգրտող նիշ) թվանշաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել