ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն փետրվարի 25-ին որոշում է ընդունել, որը վերաբերում է Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու ժամկետների երկարաձգմանը:
Վարչապետի 106-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է. ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2016» թվերը փոխարինել «2017» թվերով»:
Իրավաբան.net