Վարչապետի նոր որոշումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը, Արման Թաթոյանին ազատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նշենք, որ Արման Թաթոյանը երեկ ընտրվեց՝ որպես Մարդու իրավունքների նոր պաշտպան:

Այս պահին նախարարի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել