Երեքշաբթի առավոտյան Սան Պաոլոյում ձերբակալվել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի նախըտրական քարոզարշավի ղեկավար, 63-ամյա Ժոաու Սանտանան, ով տեղափոխվել է Կուրտիբա քաղաք, որտեղ գտնվում է կոռուպցիոն հետաքննության խոշորագույն կենտրոնը: Նրա մշակած ռազմավարության շնորհիվ նախագահ Ռուսեֆը հաղթել է 2014թ․-ի նախագահական ընտրություններում, սակայն ենթադրվում է, որ նախագահի ընտրարշավը ֆինանսավորվել է որպես կաշառք ստացված գումարներով, որ յուրացվել են Petrobras պետական նավթային ընկերությունից: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Սանտանային ձերբակալոլու հրաման են ստացել այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ Odebrecht ինժիներական ընկերությունը դրամական միջոցներ է փոխանցել նրա հաշվին, որոնք յուրացվել են Petrobras-ի օֆշորային հաշիվից: Նաև հաղորդվում է, որ Սանտանան 2013-2014 թ․թ․ ընթացքում կաշառք է վերցրել նաև Keppel Fels ընկերության ներկայացուցչից, և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցները օգտագործել է ընտրարշավի ժամանակ: Ենթադրվում է, որ նա ընդհանուր առմամբ 7.5 միլիոն դոլարի կաշառք է ստացել: Սանտանայի ձերբակալությունը կարող է օգնել դաշնային ոստիկանությանը նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի հետաքննության հարցում, ով կասկածվում է պետական մակարդակով փողերի լվացման մեջ: Դաշնային դատավոր Սերխիո Մորոն արգելափակել է Սանտանայի, նրա կնոջ և գործընկեր Մոնիկա Մոուրայի բանկային հաշիվները:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը