Նիկոլ Փաշինյանն իր համար «չափազանց դժվար» որոշում է կայացրել

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի օգտին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց. «Անկեղծ ասած՝ որոշել եմ, որ կողմ պետք է քվեարկեմ նրա թեկնածությանը: Սա, իհարկե, հայկական քաղաքական հարթակում չափազանց դժվար որոշում է: Կողմ քվեարկելը, ավելի շատ վստահության քվե է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանության միջին օղակում, այնուամենայնիվ, ձևավորվել է պրոֆեսիոնալ և պարկեշտ անձանց շրջանակ, ովքեր ի վիճակի են ՀՀ շահերից և ժողովրդի շահերից բխող գործողություններ անել, այդ մարդկանց այս իշխանությունները տարել են ու մտցրել իշխանությունների օղակ, իրենց կոռումպացված իշխանությունները, գրիմի ենթարկելու համար՝ այ, որ լինի միջազգային կազմակերպություն, ուղարկեն հագած-կապած, գրագետ պաշտոնյաներ ու նրանք ասեն՝ տեսեք Հայաստանում այսպես է, սա գրիմ է, բայց այդ պաշտոնյաները կան, նրանք ցավոք սրտի մեկուսացված են քաղաքական որոշումներ կատարելուց, ընդամենը ձևական աշխատանք են իրականացնում»:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ իր խնդիրն է համարում նման պաշտոնյաների համար ավելին անելու հնարավորություն ստեղծել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել