Օմբուդսմենի քննադատությունը չպետք է ինքնանպատակ լինի. Արման Թաթոյան

Կառավարությունում այսօր մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին ներկայացրեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա ներկայացրեց պարոն Թաթոյանի կենսագրությունը, խոսեց նրա ձեռքբերումներից և աշխատանքային գործունեությունից, ասաց, որ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներն ու գործիչները դրական են գնահատել նրա գործունեությունը:

Արման Թաթոյանը նշեց, որ օրենսդրական նոր կարգավորումների միջոցով պետք է բարձրացնել ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների դերը՝ նրանց վերապահելով ինքնուրույնության այնպիսի աստիճան, որ կարողանան տեղում խնդիրներին լուծում տալ:

Պարոն Թաթոյանը նաև անդրադարձավ ՄԻՊ արագ արձագանքման ստորաբաժանման աշխատանքներին, ասաց, որ հարկավոր է բարձրացնել այդ ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը:

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ օմբուդսմենի քննդատությունները չպետք է լինեն ինքնանպատակ. «Դրանք պետք է ունենան իրավաբանական փաստարկման բարձր աստիճան ու պարունակեն վեր հանված խնդիրների լուծման առաջարկներ: Անչափ կարևոր է երկկողմ կապի ստեղծումը բոլոր գործընկերների հետ»:

Բացի այդ, նա կարևորեց աշխատանքը քաղաքացիական ինստիտուտների հետ, թեկնածուի կարծիքով՝ պաշտպանը կարող է  կապող օղակ լինել քաղաքացիական ինստիտուտի և պետության հետ:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել