Ընտրական նոր օրենսգիրքը դեռևս ԱԺ չի հասել. Հովհաննես Սահակյան

Այսօր Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը դեռևս ԱԺ չի հասել. «Երբ որ կգա ԱԺ, պատշաճ կարգով մենք կքննարկենք, կգա հանձնաժողով, որտեղ ընդդիմությունն իր բոլոր առաջարկները կարող է ներկայացնել, մենք կազմակերպելու ենք լսումներ և աշխատանքային քննարկումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում Վենետիկի հանձնաժողովին ուղարկելու լուրերին, ապա պարոն Սահակյան նշեց. «Վենետիկ կարող ես մի քանի անգամ ուղարկել, կարող ես նախապես ուղարկել, այնուհետև ԱԺ, որ գա, կքննարկենք ու կուղարկենք: Վենետիկ ուղարկելը չի նշանակում, որ նրանց որևէ եզրակացությունը ձեզ և մեզ համար դոգմա է»,- շեշտեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել