Սպանություն Լոռիում. փնտրողական աշխատանքներ են տարվում նաև Երևանում

Այսօր վաղ առավոտվանից մարզերի և Երևանի գլխավոր փողոցներում հերթապահում են ոստիկանները, նրանցից ոմանք զինված են:

Իրավաբան.net-ը տեղեկացավ, որ այս անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներն իրականացվում են՝ կապված Լոռու մարզում տեղի ունեցած սպանության հետ:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ գիշերը՝ 02:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտ՝ ճանապարհի եզրին կա տղամարդու դի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները գլխի հետևի մասով հրազենային վնասվածքով հայտնաբերել են Ն.Ք.-ի դին:

Հարուցվել է քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել