Փետրվարի 21-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:
Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել են դրանք և սահմանազատել տարածքը: Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից:
Իրավաբան.net