Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդինախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում: