Անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարների չափերը

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները, որոնք ներկայացնում ենք ստորև.

NN
ը/կ

Անձնագրային գործողության տեսակը

 

Վճարի չափը
(դրա
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում 60000
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը 50000
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը 40000
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում 20000
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը 10000
6. Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում 40000
7. Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը 20000
8. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում 20000
9. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը 10000

Վերը նշված ծառայություններից օգտվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կնքում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, որի ձևը հաստատված է ՀՀ կառավարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել