Տղամարդու դիակ է հայտնաբերվել. ՔԿ-ն պարզում է մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։

2016թ. փետրվարի 18-ին՝  ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի ճանապարհի երթևեկելի մասից դուրս, հողածածկ տարածքում, հայտնաբերվել է արական սեռի դիակ։

Պարզվել է մահացածի ինքնությունը, ով 1985թ. ծնված, Երևան  քաղաքի բնակիչ Կառլեն Ակունցն է:

Դիակի արտաքին զննությամբ  դատաբժիշկ փորձագետի կողմից բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

Մահվան  պատճառը պարզելու նպատակով  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է  ՀՀ ԱՆ ԴԲՓԳԳԿ-ին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդը դեպքի օրն օգտագործել է «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, նրան թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել