Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ.
ԲՈւՀ-րի հիմնական մասը ուսանողներին չի տալիս լավ կառավարման, բարեխղճության (ինթեգրիթի) և կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքներ կամ այդ գիտելիքները զուտ տեսական բնույթ են կրում: Արդյունքում, կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում ղեկավարներ, իրավաբաններ, մարդկային ռեսուրսների հարցերով զբաղվող աշխատողներ, այլ մասնագետներ, ինչպես նաև ԲՈՒՀ-երում սովորող շատ ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ներկայումս իրենց պրակտիկ գործունեության ընթացքում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում կիրառել բարեխղճության այնպիսի պրակտիկ հմտություններ, ինչպիսիք են կազմակերպություններում էթիկայի, շահերի բախման, հաշվետվողականության, կոմպետենտության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բարեխղճության կարողությունների ուժեղացման, ինչպես նաև ոլորտի այլ դրսևորումներին ուղղված պրակտիկ հմտություններ: Գործնականում դժվարանում են կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կոռուպցիայի կանխարգելման, էթիկայի, շահերի բախման, ներքին կարգապահական, գնումների, հաշվետվողականության, թափանցիկության և բարեխղճության այլ բաղադրիչների վերաբերյալ քաղաքականությունների, ընթացակարգերի և հաշվետվությունների մշակումն ու դրանց պրակտիկ իրականացումը, կազմակերպության կոռուպցիոն ռիսկերի գնահատումն ու դրանց բացառմանն ուղղված լուծումների մշակումը, որովհետև չունեն վերը նշված ոլորտում պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանաք այս դպրոցից.
- Բարեխղճության վերաբերյալ գիտելիքներ,
- Կոռուպցիայի կանխարգելման, էթիկայի, շահերի բախման, ներքին կարգապահական, գնումների, հաշվետվողականության, թափանցիկության և բարեխղճության այլ բաղադրիչների վերաբերյալ քաղաքականությունների, ընթացակարգերի և հաշվետվությունների կազմման հմտություններ,
- Կազմակերպություններում և այլ մարմիններում բարեխղճության ռիսկերի գնահատման և ռիսկերի նվազեցման լուծումների վերաբերյալ հմտություններ,
- Որպես վերապատրաստող դասավանդելու, պրակտիկ վարժություններ, դերախաղեր, գործերի հետ աշխատանքներ տանելու փորձառություն,
- Հանդիպումներ ոլորտի ճանաչված մասնագետների և դերակատարների հետ,
- Այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ, բիզնես և միջազգային կազմակերպություններ:
Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:
Դպրոցում կդասավանդեն փորձառու միջազգային և տեղական փորձագետներ:
Անցած տարիներին կայացած դպրոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել հետևյալ հղումներով.
Դպրոցին կարող են դիմել իրավաբանական և այլ հումանիտար ֆակուլտետների ուսանողները, երիտասարդ մասնագետներ, այլ հետաքրքրված անձինք:
Դպրոցին մասնակցելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը [email protected] էլ. փոստին մինչև փետրվարի 29-ը ներառյալ` «Հակակոռուպցիոն և բարեխղճության պրակտիկ հմտությունների բացառիկ դպրոց» վերնագրով: Տեղերը սահմանափակ են` ընդամենը 12 տեղ: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:
Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net կայքը: