ԱՄՆ Օրեգոն նահանգի խորհրդարանը հավանության է արժանացրել նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքի նախագիծը

ԱՄՆ Օրեգոն նահանգի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է նվազագույն աշխատավարձի ամենաբարձր շեմը նահանգի բնակիչների համար ամբողջ երկրի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ABC լրատվականը:

Նախագիծը ուղարկվել է դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեյթ Բրաունին, ով հայտարարել է, որ ստորագրելու է այն:

«Ես նախաձեռնել եմ այս նախագիծը անցած աշնանը: Նախագծի շնորհիվ աշխատող ընտանիքները կունենան աշխատավարձի այդքան անհրաժեշտ բարձրացումը: Այն նաև մարտահրավեր է նետում բիզնեսներին և գյուղատնտեսությանը», – հայտարարել է Բրաունը: Նախագծի ընդունումով Օրեգոն նահանգը միանում է ԱՄՆ-ի այն 14 նահանգներին, որտեղ աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացվել է վերջին 2 տարիների ընթացքում:

Այս տարի ևս 10 նահանգ քննարկում է նախագծի ընդունումը կամ օրենսդրական նախաձեռնության կամ քվեարկության միջոցով:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել