ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ 30.09.2014թ. մինչև 17.02.2016թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 907 զանգ, որոնցից 1-ով իրականացվել է ծառայողական քննություն, 163-ով` ուսումնասիրություններ, որից` 2-ով կազմվել են ուսումնասիրության նյութեր, իսկ 743-ը եղել են տեղեկատվական բնույթի:
01.01.2016թ. մինչև 17.02.2016թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 64 զանգ, որոնցից 12-ով կատարվել են ուսումնասիրություններ, իսկ 52-ը եղել են տեղեկատվական բնույթի: