Apple-ին հանձնարարվել է զինված հանցագործի հեռախոսի տվյալների բազան տրամադրել

ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի (ՀՖԲ) քննիչներին օգնելու համար  Apple–ին հանձնարարել են տրամադրել Սան Բերնարդինիոյի զինված հանցագործ Սյիդ Ռիզվան Ֆարուքի հեռախոսի տվյալների բազայի տեղեկատվությունը: Անցյալ տարվա դեկտեմբերին Կալիֆորնիա քաղաքում նախքան ոստիկանության կողմից մահացու հրազենային վնասվածք ստանալը,  Ֆարուքը և նրա կինը 14 մարդու սպանեցին:

Դատարանի կարգադրությամբ Apple-ը պետք է օգնի գաղտնազերծել Ֆարուքի iPhone-ի անվտանգության ապահովման ծրագիրը, քանի որ 2014 թվականի սեպտեմբերին գործարկված iPhone հեռախոսների ծրագրային ապահովման թարմացումների հետևանքով տվյալ հեռախոսասարքի միջոցով ստացված և ուղարկված հաղորդագրություններն ու լուսանկարները կոդավորվել են։ ՀՖԲ-ն ենթադրում է, որ դրանք հետաքննության համար չափազանց կարևոր տեղեկություն կարող են պարունակել։

Ըստ BBC-ի՝ Apple-ը կվիճարկի պահանջը։ Հատկանշանական է, որ եթե հեռախոսը արգելափակված է, ապա  միայն անցակոդով է հնարավոր մուտք գործել տվյալների բաժին: 10 սխալ մուտք կատարելու փորձից հետո և սարքը ինքնաբերաբար կջնջի բոլոր տեղեկությունները:

Ոչ ոք, նույնիսկ Appla-ը չի կարող մուտք գործել տեղեկատվության բաժին: Apple-ը, ինչպես նաև Սիլիկոնային հովտի մի շարք այլ ՏՏ ընկերություններ, այդ քայլին են դիմել այն դեպքից հետո, երբ Սնոուդոնին հաջողվեց բացահայտել պետական  գաղտնիք համարվող տեղեկությունը։

ՀՖԲ-ն Apple-ին երկու հարցով է դիմել: Նախ ցանկանում է, որ ընկերությունը փոփոխի Ֆարուքի iPhone-ը այնպես, որ քննիչները առանց տվյալների ջնջելու կարողանան անցակոդի որենման անսահման փորձեր կատարեն: Երկրորդ՝ իրենց օժանդակել անցակոդը արագ գտնել:

Apple-ը դեռ պատասխան չի հրապարակել։ Սակայն, BBC -ի հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ Apple-ը, հավանաբար, կվիճարկի այս պահանջը։

Նախկինում ընկերությունը միշտ պայքարել է օգտատերերի անձնական տվյալներին մուտք գործելու բոլոր պահանջներին, նշելով, որ դա կվտանգի հաճախորդների մոտ ունեցած իր վստահությանը։

Apple-ն իր կայքում նշել է. «iOS 8 և ավելի նոր օպերացիոն համակարգ օգտագործող սարքերում, ի պատասխան կառավարության հարցումների, Apple-ը  iOS տվյալների դուրս բերում չի իրականացնի, քանի որ այդ ֆայլերը պաշտպանված են ծածկագրման բանալիով, որը իր հերթին կապված է օգտագործողի կոդին, որը Apple-ը չունի»։

Պատրաստեց՝ Սաթեն Աղեկյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել