ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նոր որոշում է ընդունել Գորիսի պետական համալսարանի խորհրդի անդամների կազմի վերաբերյալ: 73-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան – ՀՀ Սյունիքի մարզպետ
Մ. Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Դավթյան – ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Վ. Ադունց – ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան – «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան – «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)».
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կ. Սահակյան –Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Թ. Մարության – Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ» բառերով,
բ. «Գ. Մանուչարյան – Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու, դասախոս» բառերը փոխարինել «Ս. Հայրապետյան – Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Բաբախանյան – Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Էվունց – Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Հ. Բախշյան -Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Իվանյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող» բառերով,
գ. «Հ. Գրիգորյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող» բառերով,
դ. «Ա. Դավթյան – Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ստեփանյան – Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
ե. «Մ. Նուրիջանյան – Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մուսախանյան – Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով.
զ. «Գ. Բարխուդարյան – Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան – Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով»: