Փետրվարի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ առաջին սպայական` փրկարար ծառայության լեյտենանտի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:
Նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի և ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների 10 աշխատակցի:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Վարդան Մելքոնյանին և Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի պետի տեղակալ Մկրտիչ Մարտիրոսյանին շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի կոչում: