Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: