Կպարզեցվի համաձայնեցված հայտարարագրի ձևը

Ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում առաջացող խցանումները նվազեցնելու նպատակով կառավարությունը վաղը կընդունի նախագիծ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյանի կողմից ներկայացված նախագծի ընդունմամբ կպարզեցվի համաձայնեցված հայտարարագրի ձևը, կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը, որի արդյունքում պատահարի մասնակիցները պատահարի վայրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի կանոններով սահմանված չափի շրջանակներում կարող են առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և հեռանալ պատահարի վայրից, ինչն էլ կնպաստի ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը և հնարավորություն կտա բարձրացնել ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրի միջոցով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի արդյունավետությունը:

Նախագծի կարգավորման առարկան է. 

  • Պատահարի մասնակիցների համար ստեղծել առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: 
  • Պարզեցնել պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: 
  • Համաձայնեցված հայտարարագրի ձևում ավելացնել ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի կանոններով) լրացման համապատասխան տողերը:

Ներկայացնում ենք նաև՝ համաձայնեցված հայտարագիրը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել