ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է արել: Մասնավորապես ՆԿ-17-Ա կարդարության մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը»: