Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բաշխյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող Սեւակ Համբարձումյան) մերժեց Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի պատմական որոշումը թողեց օրինական ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին գինեկոլոգը ձերբակալվել էր, սակայն ձերբակալման որոշումը նրա պաշտպանները բողոքարկել էին և առաջին ատյանի դատարանը այն ոչ իրավաչափ էր համարել և կարգադրել էր քննիչին՝ վերացնել այդ որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել