Դժբախտ ելքով պատահար. վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 15-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա. 1983 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Ա.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել